Դիմե՛ք հիմա read more

Օգտվեք ընձեռնված հնարավորությունից և դիմե՛ք հենց հիմա` ցանցի կամ հեռախոսի միջոցով: just click for source

«ԱԳԲԱ Լիզինգ»-ը Էներգոկրեդիտի նոր գործընկեր

Ս.թ. մարտի 12-ին «ԱԳԲԱ Լիզինգ» ՓԲ ընկերության և Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի (ՎԶԵԲ) միջև 2 մլն. ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր կնքվեց:  Այս ֆինանսավորման շնորհիվ Հայաստանում ՓՄՁ-ները, որ հիմնական շահառուն են, հնարավորություն ունեն օգտվելու «Գրին Լիզինգ Cashback-ով» պրոդուկտի առավելությունից, որը ենթադրում է լիզինգի պայմանագրի գումարի 10%  կամ 15%-ի վերադարձ: Սա արդեն երկրորդ հաջողված համագործակցությունն է ՎԶԵԲ-ի հետ, որն ուղղված է  էներգախնայող սարքավորումների և տեխնոլոգիաների լիզինգին՝ ընկերության կողմից ստեղծված «Գրին Լիզինգ» ենթաբրենդի շրջանակներում:

continue reading ՎԶԵԲ-ի էներգոկրեդիտի ծրագրի միջոցով «ԱԳԲԱ Լիզինգ»-ի օգտատերերը կարող են օգտվել վարկային փաթեթից և գումարի վերադարձի հնարավորությունից:

Էներգոկրեդիտ ծրագրի շրջանակում տեղական ֆինանսական հաստատությունների միջոցով վարկեր են տրամադրվում կորպորատիվ և անհատ օգտատերերին` Կովկասյան տարածաշրջանում էներգախնայող և վերականգնվող էներգիայի ներդրումներ և ծրագրեր իրականացնելու համար: Եվրոպական միության Հարևանության ներդրումային ծրագրի հետ համատեղ առաջարկվում է Էներգոկրեդիտ վարկի 10% կամ 15% չափով գումարի վերադարձ` էներգախնայող ներդրման համար: Ավստրիայի Ֆինանսների նախարարության օժանդակությամբ տեղի և միջազգային փորձագետների կողմից տրամադրվում է փորձագիտական խորհրդատվություն և տեխնիկական աջակցություն: http://betaosgb.com/map