«Էներգոկրեդիտ Հայաստան» - Հաճախակի տրվող հարցեր

Հարց՝ Ինչպե՞ս ձեռք բերել հայտի ձևը, ո՞րն է հայտի ներկայացման վերջնաժամկետը: 
Պատասխան՝ Հայտի ձևը հեշտությամբ կարելի է ստանալ այստեղ: Վերջնաժամկետ չկա, սակայն ցանկալի է դիմել հնարավորինս շուտ:

Հարց՝ Ինչպե՞ս և ու՞ր պետք է ներկայացնել հայտը:
Պատասխան՝ Հայտը և այլ փաստաթղթեր կարող են ներկայացվել էլ. փոստով, ֆաքսով կամ անձամբ բերել գրասենյակ:

Հարց՝ Որքա՞ն ժամանակ կպահանջվի հայտը ուսումնասիրելու համար:
Պատասխան՝ Սովորաբար, մինչև 5 աշխատանքային օր է պահանջվում հայտի ուսումնասիրության և հետագա քայլերը որոշելու համար:

Հարց՝ Պահանջվու՞ մ է, արդյոք, կատարել որևէ նյութական ներդրում:
Պատասխան՝ Ոչ, չի պահանջվում:

Հարց՝ Ինչպիսի՞ նախագծեր կարող են ֆինանսավորվել «Էներգոկրեդիտ» ծրագրի շրջանակներում:
Պատասխան՝ Նախագծերի երկու տեսակներ են ընդունելի ֆինանսավորման համար. Էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի աղբյուրների օգտագործման նախագծեր: Էներգաարդյունավետության նախագծերը կարող են լինել ինչպես արդյունավետ էներգաարտադրություն, այնպես էլ էներգիայի օգտագործման արդյունավետ եղանակներ: Ընդունելի վերականգնվող էներգիայի նախագծեր կարող են լինել հողմակայանների, փոքր ՀԷԿ-երի, արևային ջրատաքացման նախագծեր և այլն: (Մանրամասն ծանոթացեք «Ընդունելի նախագծեր» բաժնում:

Հարց՝  Ո՞ր հայկական բանկերն են մասնակցում «Էներգոկրեդիտ» ծրագրին:

Պատասխան՝ Առայժմ երեք գործընկեր բանկ է մասնակցում ծրագրին` ԱԿԲԱ Բանկ, Ամերիաբանկ և ՍԵՖ Ինթերնեյշնլ: Շուտով ծրագրին կմիանան նաև այլ բանկեր:

Հարց՝  Ո՞րն է  «Էներգոկրեդիտ» ծրագրի շրջանակներում տրամադրվող վարկի առավելագույն չափը:

Պատասխան՝ Առավելագույն չափն է 2,5 միլիոն ԱՄՆ դոլար: Սակայն, եթե Ձեր նախագիծը ավելի խոշոր վարկ է նախատեսում, ապա կարող եք հայտ ներկայացնել «Էներգոկրեդիտ» ծրագրին: Մենք կդիտարկենք, թե ի՞նչ քայլեր կարելի է ձեռնարկել նախագծի իրականացման ուղղությամբ, եթե այն համապատասխանում է ընդունելիության չափանիշներին:

Հարց՝ Ինչպիսի՞ պայմաններով են առաջարկվում վարկերը «Էներգոկրեդիտ» ծրագրի շրջանակներում:
Պատասխան՝ Յուրաքանչյուր գործընկեր-բանկ ունի վարկի տրամադրման իր պայմանները, որոնք հիմնականում կախված են շուկայում առկա տոկոսադրույքի չափերից, նախագծի չափերից, վարկառու ընկերության վարկունակությունից, ընկերության գրավի չափից և այլն:

Հարց՝ Որքա՞ն է էներգաարդյունավետության նախագծերի շահութաբերությունը:
Պատասխան՝ Դա կախված է տվյալ նախագծից: Որոշ նախագծեր կարող են ունենալ հետգնման մեկ տարի ժամկետից պակաս, սակայն բնորոշ ժամկետն է 3-ից 5 տարի :

Հարց՝ Երաշխավորվու՞մ է, արդյոք, հատուկ նշանակության տեղեկությունների գաղտնիությունը «Էներգոկրեդիտ» ծրագրի միջոցով իրականացվող նախագծերի դեպքում:

Պատասխան՝ Ընկերության ֆինանսական տվյալները հասանելի են միայն բանկերին, որոնք կիրառում են գաղտնիության սովորական պայմաններ: Նախագծի տեխնիկական կողմը ուսումնասիրվում է «Էներգոկրեդիտ» ծրագրի խորհրդատուների կողմից, որոնք կիրառում են իրականացվող նախագծերին վերաբերվող տվյալների գաղտնիության կանոնները:

Հարց՝ Կարո՞ղ են, արդյոք, տեղական կառավարման մարմինները օգտվել «Էներգոկրեդիտ» ծրագրի ֆինանսավորումից էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի նախագծերի իրականացման համար:
Պատասխան՝ Ոչ, չեն կարող, քանի որ «Էներգոկրեդիտ» ծրագիրը նախատեսված է միայն մասնավոր (առնվազն 51% մասնավոր սեփականության մասնաբաժնով) ընկերությունների համար:

Հարց՝ Մեր ընկերությունը, հավանաբար, կարող է գործել ավելի արդյունավետ եղանակով, սակայն մեր հմտությունները այդ բնագավառում բավարար չեն այդ խնդիրը ուսումնասիրելու համար: Կարո՞ղ եք դուք օգնել այդ հարցում:

Պատասխան՝ Մինչ «Էներգոկրեդիտ» ծրագրին դիմելը, փորձեք կազմել ձեր ձեռնարկության այն տեղամասերի ցանկը, որտեղ կարելի է ենթադրել բարելավում: Այնուհետև քննարկեք այն մեր փորձագետի հետ որոշելու համար, թե որոնք պետք է լինեն հետագա քայլերը: Օրինակ` «Էներգոկրեդիտ» ծրագրի փորձագետը անվճար կայցելի ձեր ընկերություն և կգնահատի էներգախնայողության առկա ներուժը:

Հարց՝ Ի՞նչ է իրենից ներկայացնում «Էներգոկրեդիտ» ծրագրի կողմից իրականացվող աուդիտը:
Պատասխան՝ «Էներգոկրեդիտ» ծրագրի շրջանակներում իրականացվող էներգետիկական աուդիտը նպատակ ունի հայտնաբերել ձեռնարկության էներգաարդյունավետության ներդրումային նախագծի իրականացման համար լավագույն և առավելագույնս եկամտաբեր ոլորտները: Աուդիտը կատարում է մանրամասն վերլուծություն, չափումներ և հաշվարկում տեխնիկական և ֆինանսական արդյունավետությունը: Էներգետիկական աուդիտի տվյալները այնուհետև հիմք են հանդիսանում «Էներգոկրեդիտ» ծրագրի շրջանակներում վարկի տրամադրումը հաստատելու համար:

Հարց՝ Գոյություն ունե՞ն, արդյոք, նախագծերի արգելված տեսակներ:
Պատասխան՝ Պարզաբանման համար կարող եք դիմել ՎԶԵԲ-ի շրջակա միջավայրին վերաբերվող բացառությունների և հղումների ցանկին:

Հարց՝ Ինչպիսի օգնություն կարող ենք ակնկալել «Էներգոկրեդիտ» ծրագրի մասնագետներից, եթե ունենք նախագիծ: 
Պատասխան՝ Եթե նախագիծը ճանաչվել է  ընդունելի, ապա «Էներգոկրեդիտ» ծրագրի փորձագետները կկատարեն նախագծի էներգետիկական աուդիտ և կաջակցեն տեխնիկատնտեսական հիմնավորման կազմման հարցում: Տեխնիկական աջակցությունը  անվճար է բոլոր վարկառուների համար: