Ընկերությունների համար հայտի քայլեր

Ներդրումները Խթանող Գումար
Մատակարարների ցանկ

Եթե դիմում եք որպես մասնավոր ընկերություն՝

1. Նկարագրեք Ձեր ծրագրի գաղափարը՝ լրացնելով մեր հայտի ձևը: Ստուգեք Ձեր ծրագրի համապատասխանությունը չափանիշներին՝ 10-ից 15 տոկոս խթանող գումար ստանալու համար:   

2ա. Եթե հանդիսանում եք գործընկեր բանկերի հաճախորդ (ԱԿԲԱ Բանկ կամ Ամերիաբանկ), բանկը արագ որոշում կկայացնի Ձեր ծրագրի վարկավորման հնարավորության  վերաբերյալ:

2բ. Եթե չեք հանդիսանում գործընկեր բանկերի հաճախորդ, ընտրեք որևէ բանկ, որն որոշում կկայացնի վարկավորման չափանիշներին Ձեր ծրագրի համապատասխանության վերաբերյալ:

3. Գործընկեր բանկը ուղարկում է Ձեր հայտը «Էներգոկրեդիտ Հայաստան»-ի աշխատակիցներին վերանայման համար:

4. «էներգոկրեդիտ»-ի աշխատակիցները առավելագույնը 5 աշխատանքային օրվա ընթացքում կգնահատեն Ձեր ծրագիը՝ պարզելու ծրագրի համապատասխանությունը վարկավորման չափանիշներին: Այս դեպքում, «Էներգոկրեդիտ»-ը անվճար կանցկացնի «Համապատասխանության ստուգում»:  

5. Եթե բանկը ցանկանում է վարկավորել ծրագիրը, կարող եք դիմել անվճար Էներգետիկ Աուդիտ ստանալու համար, որի ընթացքում «Էներգեկրեդիտ»-ի փորձագետները հավելյալ էներգաարդյունավետությունը բարձրացնող միջոցառումներ են առաջարկում, ինչպես նաև խորհրդատվություն առաջարկում տրամադրվող «Ներդրումները Խթանող Գումար»-ի  վերաբերյալ: Այս դեպքում, «Էներգոկրեդիտ»-ը Ձեր ընկերությունում անց է կացնում Էներգետիկ Աուդիտ:

6. Էներգետիկ Աուդիտը տևում է մոտ չորս շաբաթ, որին կհաջորդի մանրամասն զեկույց էներգաարդյունավետությունը բարձրացնող հնարավոր միջոցառումների վերաբերյալ: Այն դեպքում, եթե սա կիրառելի է, Ձեզ կտրամադրվի «Ներդրումների Խթանող Գումար», որը կազմում է վարկի մոտ 15 տոկոսը:

7. Բանկը կայացնում է վարկավորման վերաբերյալ վերջնական որոշումը և ստորագրում համաձայնագիրը: Էներգաարդյունավետ միջոցառումները իրականացնելուց հետո Ձեզ կտրամադրվի Խթանիչ Գումարը: 

Հետ