Իրականացված նախագծեր

Վերջին երեք տարիների ընթացքում Էներգոկրեդիտի վարկային ծրագրի շրջանակում էներգախնայող ներդրում կատարելու համար ֆինանսավորում է ստացել ավելի քան 39000 տնային տնտեսություն և 50 ընկերություն: Ստացված վարկերի գումարը կազմում է 74 միլիոն ԱՄՆ դոլար:   Ներդրված այս գումարների շնորհիվ ծրագրի օգտատերերը տարեկան խնայում են 680 ԳՎժ էներգիա: Այս խնայողությունը հավասարազոր է տարեկան գրեթե 53000 տնային տնտեսության էներգիայով ապահովելուն:

Էներգոկրեդիտի միջոցով կարող եք էներգիա և գումար խնայել: Ձեզ հավանաբար կոգեշնչեն կազմակերպությունների և ընտանիքների օրինակները, որոնք նկատելիոեն նվազեցրել են էլեկտրաէներգիայի ամսական վճարները՝ Էներգոկրեդիտի միջոցով ձեռք բերելով նոր էներգաարդյունավետ սարքավորումներ (տեսանյութ).

Կարող եք ծանոթանալ նաև մեր կորպորատիվ հաճախորդների փորձին, ովքեր իրենց էներգախնայող նախագծերը ֆինանսավորել են Էներգոկրեդիտի միջոցով:

«Կատարված ներդրումը ոչ միայն նախնական գնահատված արդյունքին է համապատասխանում, այլև գերազանցում է այն: Ծրագրի իրագործումից ակնկալում էինք մոտ 35-40% էներգախնայողություն: Մեր ընթացիկ դիտարկումները, անցյալում և ներկայիս գործունեության համեմատականը ցույց են տալիս մինչև անգամ 50% խնայողություն:

Գազի ծախսը հատկապես նկատելի կրճատվում է:

Արմեն Սարգսյան, «Ալթերնաթիվ էներջի» ընկերության տնօրեն

«Արդյունքները գոհացնում են. քիչ էնեգիա ենք ծախսում, ունենք ինքնարժեքի խնայողություն, արտադրական քանակի ավելացում, տեսակների շատացում, միավորի վրա ծախսը պակասել է»:

Կարեն Գոմցյան, «Լենտեքս» ՍՊԸ-ի տնօրեն

«Արդյունքն ապահովում է հոսանքի էական խնայողություն, տասն անգամ կրճատվել է յուղերի օգտագործումը: Ներդրումն արդարացված է»:

Ալիկ, «ԳԱՕՄ գրուպ» ՍՊԸ-ի գլխավոր հաշվապահ

Ծանոթացեք Էներգոկրեդիտի կողմից ֆինանսավորված այս և մի շարք այլ  դեպքերի:  Այստեղ ներկայացված են բիզնեսի տարբեր ոլորտներում արված ներդրումների ամփոփ պատմություններն ու բնորոշ դեպքերը, որոնք կօգնեն պատկերացում կազմել, թե Ձեր բիզնեսը ևս ինչպես կարող է գումար խնայել: Կապ հաստատեք մեր տեխնիկական փորձագետների հետ, ովքեր պատրաստակամորեն կաջակցեն Ձեզ:

Բոլոր դեպքերը ներբեռնելու համար սեղմեք այստեղ: