Կորպորատիվ Վարկեր

Վերականգնվող էներգետիկա

«Էներգոկրեդիտ Հայաստան». մենք ցանկանում ենք միասին կերտել Ձեր հաջողության պատմությունը 

Հայկական ընկերությունների համար առաջադիմության, փոփոխության և հաջողության գրավականն է նորարարությունը, էներգախնայող տեխնոլոգիաները և վերականգնվող էներգետիկայի ոլորտում ներդրումները: «Էներգոկրեդիտը» առաջարկում է վարկեր, որոնք տրամադրվում են տեխնոլոգիական վերազինման նպատակով և ուղղված են խթանելու էներգաարդյունավետության և վերականգնվող էներգետիկայի ոլորտներում ներդրումներ աջակցելով՝

  • Մեծ արդյունաբերական ընկերություններ
  • Փոքր և միջին ձեռնարկություններ (ՓՄՁ)

«Էներգոկրեդիտ»-ի կողմից տրամադրվող վարկերը կարող են օգտագործվել հետևյալ 4 դեպքերում`

  1. Ներդրումներ հիմնական միջոցներում, որոնք նվազեցնում են էներգիայի սպառումը Ձեր արտադրական գործընթացում (արդյունաբերական և առևտրային էներգաարդյունավետություն)
  2. Ներդրումներ էներգետիկ վիճակի բարելավման համար առևտրային, արդյունաբերական և բնակելի շենքերում
  3. Ներդրումներ վերականգնվող էներգետիկայի ոլորտում
  4. Վերականգնվող էներգիայի տեխնոլոգիաների, սարքավորումների և/կամ նյութերի ընդունելի արտադրողների, մատակարարների և տեղադրողների շրջանառու կապիտալի ֆինանսավորումը

Վարկի մինիմալ չափի վերաբերյալ չկան սահմանափակումներ, ուստի ցանկացած ծավալի ներդրումային նախագծերի գաղափարները ողջունելի են: Իսկ ավելի բարդ ծրագրի պլանավորման դեպքում, մենք հաճույքով Ձեզ կառաջարկենք անցկացնել անվճար Էներգետիկ Աուդիտ՝ սարքավորումների լավագույն համադրությունը ընտրելու համար:

Նոր սարքավորումներ գնելու ժամանակ որոշ ընկերությունները մտահոգված են այն փաստով, որ էներգաարդյունավետ մոդելները սկզբնական ժամանակաշրջանում ավելի թանկ արժեն: Սակայն, համեմատած «էժան» տարբերակներին՝ գործնականում դրանք ավելի պակաս ծախսատար են շահագործման ընթացքում: Ներդնելով էներգաարդյունավետության մեջ՝ խելացի կազմակերպությունները սարքավորման շահագործման համար վճարում են ավելի քիչ գումար, և դա վերաբերում է սարքավորումների շահագործման ողջ ընթացքին: Իրականում էներգախնայողության ծավալները կարող են լինել այնքան մեծ, որ  կփոխհատուցեն վարկի ամբողջ գումարը 5 տարվա ընթացքում, ինչպես նաև կարող են`

  • Բարելավել արտադրության ստանդարտները և հուսալիությունը
  • Նվազեցնել Էներգետիկ ծախսերը
  • Ավելացնել թողարկվող   արտադրանքը
  • Բարելավել արտադրանքի որակը և  տեսականին
  • Պահպանել շրջակա միջավայրը և նվազեցնել ջերմոցային գազերի արտանետումները

Նոր հնարավորություններ մասնավոր ընկերությունների համար Հայաստանում  

«Էներգոկրեդիտ Հայաստանը» առաջարկում է հատուկ վարկեր առավելագույնը  2.5 մլն ԱՄՆ դոլարի չափով այն հաճախորդների համար, ովքեր գիտեն, թե ինչ ներդրումներ են պլանավորում կատարել։ Առավել արդյունավետ ներդրում կատարելու համար «էներգոկրեդիտ Հայաստանը» առաջարկում է՝

·         Գրավիչ ֆինանսական լուծումներ

·         Անվճար տեխնիկական աջակցություն, ներառյալ` էներգետիկ աուդիտ

·         «Ներդրումները Խթանող Գումար» վարկի 10-15 % չափով։ Մանրամասների համար սեղմեք այստեղ` «Ներդրումները Խթանող Գումար»

Եթե հետաքրքրված եք, այցելեք նաև ընդունվող նախագծերի և օրինակներ էջերը: Վարկի մասին տեղեկատվություն ստանալու և դիմելու համար սեղմեք այստեղ:

Հարցերի դեպքում դիմեք «Էներգոկրեդիտ Հայաստան» անձնակազմին հետևյալ հեռախոսահամարով՝ +374 60 440 118. Մենք ուրախ կլինենք Ձեզ աջակցել: