Մեր մասին

Էներգոկրեդիտը Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի (ՎԶԵԲ) նպատակային ծրագիր է, որն ուղղված է աջակցելու Հայաստանում կայուն էներգիայի ծրագրերի զարգացմանը: Էներգոկրեդիտի միջոցով ՎԶԵԲ-ը տրամադրում է USD 125 մլն. տեղական ֆինանսական հաստատություններին Կովկասում` թե տեղական բիզնեսներին, թե անհատներին էներգաարդյունավետության միջոցառումների և վերականգնվող էներգիայի ծրագրերի իրականացման համար: Այս ֆոնդերի միջոցով ծրագիրը նպատակ ունի իրազեկել էներգաարդյունավետության մասին և տեղական ֆինանսական հաստատություններին գիտելիքներ փոխանցել կայուն էներգիայի վարկավորման մասին:

Եվրամիության Հարևանության ներդրումային ծրագրի և ՎԶԵԲ-ի Բաժնետերերի հատուկ ֆոնդի գրանտային միջոցների շնորհիվ հաջողված ծրագրերին և շրջակա միջավայրի համար անվնաս ներդրումների համար  տրամադրվում է  10% կամ 15% վարկի գումարի չափով վերադարձ: Ավելին` միջազգային և տեղական փորձագետների կողմից առաջնակարգ տեխնիկական խորհրդատվություն է տրամադրվում, ինչը ֆինանսավորում է Ավստրիայի ֆինանսների նախարարությունը: