Սպառողական վարկեր

«Էներգոկրեդիտ Հայաստան»՝ նորագույն տեխնոլոգիաներ և հարմարավետություն Ձեր տանը

«Էներգոկրեդիտ»-ն առաջարկում է վարկեր բնակարանների և առանձնատների տերերին: Վարկի միջոցով դուք կարող եք ձեռք բերել և տեղադրել էներգաարդյունավետ կաթսաներ, ջեռուցման համակարգեր,  պատուհաններ և օդորակիչ համակարգեր, ինչպես նաև ջերմամեկուսացնել տանիքը և պատերը: Ձեր հարմարության համար մենք մշակել ենք բարձրորակ նյութերի և սարքավորումների շտեմարան, որը կաջակցի Ձեզ համապատասխան սարքավորումների ընտրության հարցում:

Դուք հնարավորություն ունեք ընտրելու մեր շտեմարանում ներարված նյութերը կամ ձեռք բերել այլ նյութեր, որոնք ավելի համապատասխան են Ձեր տարբերակի համար: Եթե ցանցկանում եք օգտագործել նյութեր և սարքավորումներ, որոնք այժմ ներառված չեն մեր ցուցակում, խնդրում ենք կապ հաստատել մեր փորձագետների հետ՝ սարքավորման էներգաագրդյունավետության չափանիշներին համապատասխանությունը պարզելու համար: Եթե սարքավորումը համապատասխանում է տվյալ չափանիշներին, այն կներառվի ցուցակի մեջ:

«Էներգոկրեդիտի» կողմից անհատներին տրամադրվող յուրաքանչյուր վարկի հետ մեկտեղ տրամադրվում է ներդրումների խթանման համար նախատեսված գումար:  Վարկը ստանալուց և սարքավորումը տեղադրելուց հետո, դուք կարող եք դիմել «Էներգոկրեդիտի» վարկի 10 տոկոսի չափով խթանիչ գումարը ստանալու համար: Խթանիչ գումարի համար դիմելու իրավասությունը կստուգվի փորձագետների կողմից՝ ընտրված սարքավորումների տեսչական ստուգումների միջոցով:

Այն մասնավոր ընկերությունները և անհատները, ովքեր ապահովում են բարձր էներգաարդյունավետության ստանդարտներ և վերցնում են Էներգոկրեդիտ վարկ, կպարգևատրվեն: Իմացեք ավելին դիմելու կարգի և խրախուսական գումարի վերադարձի մասին:

 

Ընտրեք Ձեր վարկի տեսակը

Ներկայում մեր գործընկեր բանկերի թվում են ԱԿԲԱ Բանկը, Ամերիա և ՍԵՖ Ինտերնեյշնլ-ը, որոնք մասնագիտացված են սպառողական վարկերի տրամադրման գործընթացում: Եթե դուք այս երկու հաստատություններից մեկի հաճախորդ ենք, կարող եք ընտրություն կատարել հետևյալ երկու տեսակի վարկերից՝

Վարկեր վաճառքի կետերում՝ այս վարկը նախատեսված է այն սարքավորումների համար, որոնք առկա են մատակարարի տարածքում կամ խանութներում: Վարկի պայմանագիրը կնքվում է Ձեր և բանկի միջև,  նույնիսկ այն դեպքերում, երբ պայմանագիրը ստորագրվել է խանութում:

Սպառողական էներգաարդյունավետության վարկերը տրամադրվում են անմիջապես բանկերի մասնաճյուղերում։

Եթե դուք նախընտրում եք այլ տեսակի սարքավորման համար վարկ ստանալ, խնդրում ենք դիմել «Էնրգակրեդիտ»-ի փորձագետներին Երևանում