Վերականգնվող էներգետիկա

Կորպորատիվ Վարկեր

Վերականգնվող էներգիայի նախագծեր

Հայաստանում առկա է վերականգնվող էներգետիկայի հզոր և չսպառված ներուժ, հատկապես՝ քամու, արեգակնային, ջրային և երկրաջերմային ռեսուրսների տեսքով: «Էներգոկրեդիտը» աջակցում է կոմերցիոն բանկերին նոր ոլորտների վարկավորման գործընթացում՝ ներառյալ վերականգնվող էներգիան:

Վերականգնվող էներգիայի ոլորտում տիպիկ ներդրումները ներառում են՝

  • Կենսազանգվածի միջոցով ջերմային և/կամ ջերմային և էլեկտրական էներգիա արտադրող համակարգեր
  • Կենսագազի արտադրություն՝  ջերմային և ջերմային և էլեկտրական էներգիա արտադրող համակարգեր
  • Արևային կոլեկտորներ ջրի տաքացման կամ գոլորշու արտադրման համար
  • Երկրաջերմային ջերմության պոմպեր
  • Ջրահոսքի վրա կառուցված հիդրոէլեկտրակայաններ, որոնց ընդհանուր տեղակայված հզորությունը չի գերազանցում 10 մՎտ

Վերականգնվող էներգետիկայի ենթանախագծերը պետք է ունենան 10%-ից բարձր շահութաբերության ներքին գործակից: Խնդրում ենք ինկատի ունենալ, որ վերականգնվող էներգիայի ոլորտի ծրագրերը չեն որակավորվում Ծրագրի կողմից տրամադրվող խթանիչ գումար ստանալու համար:

Գործընկեր բանկերը ֆինանսավորում  են հետևյալը՝

  • վերականգնվող էներգետիկայի ներդրումների վարկավորում
  • վերականգնվող էներգետիկայի տեխնոլոգիաների, սարքավորումների և նյութերի իրավասու արտադրողների, մատակարարների և տեղադրողների համար

Այն դեպքում, եթե Ձեր ծրագիրը համապատասխանում է վերոհիշյալ չափանիշներին, խնդրում ենք կապ հաստատել գործընկեր բանկերից որևէ մեկին: Հրավիրում ենք Ձեզ ծանոթանալ վերականգնվող էներգիայի ոլորտում ֆինանսավորվող ծրագրերի օրինակներին:

Այն դեպքում, եթե մշակել եք յուրահատուկ ծրագիր, խնդրում ենք կապ հաստատել Երևանում աշխատող մեր անձնակազմի անդամների հետ, որոնք ուրախ լինեն Ձեզ աջակցել: