ՎԶԵԲ-ը էներգաարդյունավետության երկրորդ վարկն է տրամադրում ՍԵՖ-ին Հայաստանում

27/07/2016

Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկը ՍԵՖ Ինթերնեյշնլին երկրորդ փուլով տրամադրում է էներգաարդյունավետության վարկեր: ՍԵՖ-ը Վիժն Ֆանդի (VisionFund) միկրովարկեր տրամադրող ներկայացուցչությունն է Հայաստանում:  

learn more here ՍԵՖ-ի կողմից բաշխվող վարկերը հասանելի կլինեն ս.թ. հուլիսից և նպատակաուղղված կլինեն հիմնականում ջեռուցման, սառեցման, օդափոխման համակարգերի, ինչպես նաև փոքր բիզնեսի համար էներգաարդյունավետ և խնայողական սարքավորումների ձեռքբերմանը:

ՍԵՖ-ը վարկերի բաշխման համակարգի հիմքում է, ուստի վարկի գումարը կկազմի 300-600 ԱՄՆ դոլար, որում կներառվի նաև վարկի գումարի 10%-ը կազմող Եվրոպական միության կողմից տրամադրվող դրամաշնորհը: read more

ՎԶԵԲ-ը ՍԵՖ-ին առաջին 1 միլիոն ԱՄՆ դոլարը հատկացրել է 2014թ.: Ֆոնդերը տրամադրվել են ավելի քան 1600 հաճախորդների՝ հիմնականում Հայաստանի շրջաններից: Վարկի միջին գումարը կազմել է 500 ԱՄՆ դոլար: link

«Ուրախ ենք շարունակել համագործակցությունը ՎԶԵԲ-ի հետ, որը նման ֆինանսական գործիքների միջոցով ֆինանսավորում է մարդկանց, ովքեր սահմանափակ հասանելիություն ունեն նմանատիպ ֆոնդերին։ Մենք ընդլայնել ենք մեր պրոդուկտները՝ սոցիալական առաքելության և կոմերցիոն կայունության մոդելին հավելելով նաև շրջակա միջավայրի բաղադրիչը»,- նշեց ՍԵՖ-ի գլխավոր գործադիր տնօրեն Գարեգին Գևորգյանը: article source

please click for source  

click here ՍԵՖ Ինթերնեյշնլի մասին

read article  

ՍԵՖ-ը Վիժն Ֆանդ Ինթերնեյշնլն է` Վորլդ Վիժն միջազգային բարեգործական ընկերության միկրոֆինանսական մասնագիտացված կառույցը:

Լինելով միայն 22 միլիոն ԱՄՆ դոլար ֆինանսական ակտիվներ ունեցող կառույց՝ ՍԵՖ-ն, այդուհանդերձ, հանդիսանում է Հայաստանում գյուղատնտեսության ոլորտի երրորդ վարկատուն և միտումներ ձևավորողը՝ երկրով մեկ ունենալով 30 հազար հաճախորդ և 20 մասնաճյուղ, ինչպես նաև ապահովելով  ոլորտում առաջատար շահութաբերություն ու պորտֆելի որակի չափանիշներ:

Որպես ընկերություն կենտրոնանում ենք մեր առաքելության վրա՝ նպատակ ունենալով ֆինանսական միջոցներ տրամադրել Հայաստանի նվազ ապահովված համայնքներին և ընտանիքներին՝ նրանց երեխաների համար ապահովելու կյանքի ավելի բարձր որակ: